Դպրոցի պատմությունը

1948թ. -ին  Կիրովականի Առափնյա թաղամասի (3-րդ մաս) 3 սենյականոց փայտե տնակում է բացվել թիվ 7 տարրական դպրոցը: Դպրոցի առաջին տնօրենն էր Պավել Ջանվելյանը, ով իր անմնացորդ աշխատանքով դպրոցի պատմության մեջ մնաց որպես «հիմնադիր տնօրեն»:
1959թ.-ից դպրոցը դարձել է Ակ. Բակունցի անվան №7 միջնակարգ դպրոց և 1962թ.-ին տվել է առաջին շրջանավարտները:
1959թ. դեկտեմբերից  դպրոցը գործել է  թաղամասի նորակառույց դպրոցական շենքում, իսկ 1972թ.-ին կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, մարզադահլիճով: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցի երկու մասնաշենքերն էլ քանդվեցին: Դպրոցը չդադարեցրեց աշխատանքը. սկզբում աշխատում էին վրաններում, ապա՝ տնակներում:
1999թ.-ին  «Տեխնոսարք»  գործարանի մի մասը վերանորոգվեց, հարմարեցվեց և հատկացվեց դպրոցին, որտեղ էլ մինչև այժմ գործում է դպրոցը:

nkar1

nkar2

1948 թվականից առ այսօր դպրոցի տնօրեններն են եղել  Պավել Ջանվելյանը, Սամսոն Բեկչյանը, Մուշեղ Հակոբյանը, Հրաչիկ Մովսիսյանը, Ռուբեն Դոլունցը,Վազգեն Սահակյանը, Նիկողոս Մարտիրոսյանը,Գևորգ Գևորգյանը,Սամսոն Թադևոսյանը,Սեյրան Սարուխանյանը,Մերուժան Մելոյանը:  2010 թվականից մինչ օրս դպրոցը ղեկավարում է Լուսիկ Սարգսյանը:  Ա. Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում անմնացորդ նվիրումով աշխատել են վաստակաշատ  ուսուցիչներ, ովքեր մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում մեծ ավանդ են ներդրել՝  Ս. Իսրայելյան, Գ. Դավթյան,  Մ. Օհանյան, Լ. Գրիգորյան,  Ս. Մայիլյան,  Զ. Մաթևոսյան, Ն. Զաքարյան, Լ. Ավետիսյան, Ս. Սաղաթելյան, Կ. Մարտիրոսյան, Ա. Մխոյան, Ս. Հակոբյան, Լ. Հակոբյան, Ն. Ներսիսյան, Ն. Սիմոնյան, Փ. Ենգոյան, Ս. Պետրոսյան և շատ ուրիշներ:
Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է 3000-ից ավելի  շրջանավարտներ: Նրանցից շատերը դարձել են մանկավարժներ, բժիշկներ, երաժիշտներ, շինարարներ, զինվորականներ, գործարարներ, հմուտ արհեստավորներ:

Հարուստ է նաև դպրոցի սպորտային կենսագրությունը:

Թիվ 7 դպրոցին մեծ ճանաչում են բերել ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս հանրահայտ բռնցքամարտիկներ  ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ բռնացքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Բադալյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Օհանյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, ԽՍՀՄ բազմակի հաղթող և մրցանակակիր Բաբկեն Սահրադյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիադական խաղերի մասնակից, ԽՍՀՄ գավաթակիր Լեռնիկ Պապյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր Վ. Վ. Բադալյանը,  ԽՍՀՄ մրցանակակիր, ՀՀ ապորտի վարպետ, ՀՀ վեցակի չեմպիոն Բագրատ Ավոյանը, ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն ծանրամարտիկ Արթուր Բաբայանը, ՀՀ ըմբշամարտի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Շամիր Աթյանը և ուրիշներ:

artowr_parvanyanlernik_papyan

Արթուր Փարվանյան                                Լեռնիկ Պապյան

babken_sahradyanvazgen_badalyan

Բաբկեն Սահրադյան                                     Վազգեն Բադալյան

Դպրոցում միշտ էլ բարձր հիմքերի վրա է դրված եղել աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցի շրջանավարտներից շատերը մասնակցել են Արցախի ազատագրման համար մղված պատերազմին: Նրանցից  Աշոտ Քալանթարյանը,Արտյոմ Բոջուկյանը, Հակոբ Բիդեջյանը, Արմեն Սահակյանը հերոսաբար զոհվել են:

Անկախության 20 ամյակին նվիրված միջոցառման օրը դպրոցի բակում նախկին շրջանավարտ Վազգեն Բադալյանի հովանավորությամբ տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին:
DSC03634 DSC03705

 

Դպրոցի մանկավարժներն այսօր էլ  ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործի համար: Նրանք կրթում  և դաստիարակում են այսօրվա պահանջներին համապատասխան մարդ ու քաղաքացի:
Թիվ 7 դպրոցի շրջանավարտներից շատերն  այժմ  սովորում ՀՀ տարբեր բարձրագույն  ուսումնական  հաստատություններում՝  բարձր պահելով դպրոցի պատիվը: